Ռուսաստանի Դաշնության ֆուտբոլի առաջնության տասնմեկերորդ տուրի կենտրոնական հանդիպումում Մոսկվայի «Սպարտակը» հյուրընկալվեց Սանկտ Պետերբուրգի «Զենիթին» ու պարտվեց 2:4 հաշվով: Պարտությունը` պարտություն, սակայն բոլոր դեպքերում խոստովանենք` զգացնել տվեց հյուսիսային մայրաքաղաքի ակումբի պահեստայինների երկար նստարանը: Համենայն դեպս նշենք, որ Յուրա Մովսիսյանը հերթական անգամ է դարձել գոլի հեղինակ` դարպասը գրավելով Արաս Օզբիլիսի հրաշալի փոխանցումից հետո:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ